Արարատի մարզային փրկարարական վարչությունում մարտի 7-ին, ժամը 10:39-ին ահազանգ է ստացվել այն մասին, որ Արարատի մարզի Մասիս քաղաքի թիվ 7 մանկապարտեզի տարածքում հրդեհ է բռնկվել: Մանկապարտեզը գտնվում է երկաթգծի կայարանի մոտակայքում:

 

 

 

Ինչպես «Արմենպրես»-ի թղթակցին տեղեկացրին Արարատի մարզային փրկարարական վարչությունից, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 11:04-ին, մարվել' 11:37-ին: Հրդեհի հետեւանքով այրվել է 1000 ք/մ խոտածածկ տարածք եւ եղեգներ:

 

 

Լիլիթ Մաճկալյան