Իսպանիայի առաջնության 26-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» Բիլբաոյում նվազագույն հաշվով պարտվեց տեղի «Ատլետիկին»:

Հյուրերի հաղթական գոլը 26-րդ րոպեին հեղինակեց Արից Ադուրիսը:

Այժմ «Արքայական ակումբը» 61 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը, երկրորդ տեղում գտնվող «Բարսելոնան», որը մադրիդյան թիմին զիջում է երկու միավորով 26-րդ տուրի շրջանակներում վաղը կհանդիպի «Ռայո Վալյեկանոյին»: