Բրիտանացի հնագետները Լոդոնի կենտրոնում ձեռնամուխ են եղել 1665 թվականի Ժանտախտի մեծ համաճարակի զոհերի զանգվածային թաղման՝ երեք հազար կմախքների արտաշիրմմանը: Դրանք հայտնաբերվել են մետրոյի նոր գծի կառուցման ժամանակ, որը կոչված Է կապելու Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքի արեւելյան եւ արեւմտյան մասերը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Հազարավոր աճյունները հայտնաբերվել են Լիվերպուլ փողոցի շրջանում, որտեղ պլանավորվում Է կառուցել մետրոյի ելք: Այժմ, նախքան շինարարական աշխատանքների շարունակումը, հնագետները պետք Է հանեն բոլոր աճյունները, իսկ ուսումնասիրումից հետո դրանք վերստին հանձնեն հողին:
Գիտնականները հուսով են, որ Բեդլամի գերեզմանոց անվանմամբ հայտնի վայրում թաղված մարդկանց ոսկորների անալիզը թույլ կտա ավելի լավ հասկանալ, թե ինչպես Է զարգացել այն վարակի պատճառ դարձած մանրԷահիմքը, որը «հնձել Է» այն ժամանակվա Լոնդոնի բնակչության հինգերորդ մասին, այսինքն՝ շուրջ 100 հազար մարդու:
«Այդ պեղումներն իրենցից եզակի հնարավորություն են ներկայացնում հասկանալու, թե XVI – XVII դարերում ինչպես են ապրել եւ ինչից են մահացել լոնդոնցիները»,- մեջբերում Է «Քրոսրեյլը» հնագետ Ջեյ Քարվերի խոսքը: Նրա ասելով՝ աճյունների անալիզը կօգնի ուսումնասիրելու «Լոնդոնի պատմության ամենաբուռն շրջաններից մեկը»:
Ինչպես սպասվում Է, գիտնականները վերլուծման կենթարկեն յուրաքանչյուր կմախք եւ հնարավորինս կվերականգնեն թաղված մարդկանց կյանքի պատմությունը: Պատմական գրառումների համաձայն՝ նրանք պատկանել են միանգամայն տարբեր սոցիալական խմբերի՝ ռամիկների հետ մեկտեղ այն ժամանակվա Լոնդոնի սահմաններից դուրս գտնվող այս վայր են բերվել նաեւ ազնվատոհմ քաղաքացիների դիակներ: Այսպես, թաղված մարդկանց ցուցակների համաձայն՝ նրանց թվում, ում կմախքները կարտաշիրմվեն, գտնվում Է Լոնդոնի 1575 թվականի քաղաքագլուխ սըր Ամբրոզ Նիկոլասի աճյունը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: