Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը հայտարարել է, որ եվրոպական երկրներն ու ԱՄՆ-ն պետք է միասնականություն դրսևորեն դժվարին ժամանակներում, փոխանցում է ՌԻԱ Նովոստին:
«Մենք ուժեղ ենք, երբ տրանսատլանտյան կապերը պահում ենք, երբ Եվրոպան և ԱՄՆ-ն միասին են գործում, երբ Բեռլինն ու Վաշինգոտնը բարեկամաբար են աշխատում»,- Reuters գործակալությանն ասել է Գերմանիայի ԱԳ նախարարը՝ Վաշինգտոն այցից առաջ:
Նախարարի կարծիքով՝ համագործակցության հանդեպ հետաքրքրություն այս դժվարին պահին, երբ աշխարհում աճում են «համաշխարհային անկարգությունները», պետք է դրսևորեն Անտլանտյան օվկիանոսի երկու կողմերը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ խոսելուց հետո որոշում է կայացրել մահացու զինատեսակներ չուղարկել Ուկրաինային՝ Դոնբասում գործողության իրականացման համար: