Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը մտադիր Է «Նուր Օթան» կուսակցությունից մասնակցել պետության ղեկավարի արտահերթ ընտրություններին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմնեպրես»-ը, նա հայտարարել Է կուսակցության հերթական 16-րդ համագումարում:

 

«Մեր հաջողությունների հիման վրա, որոնց մասին դուք գիտեք, մենք պետք Է առաջ շարժվենք մեր պետականությունն ամրապնդելու համար: Ուստի ես եկել եմ այստեղ, եւ, ելույթ ունենալով ձեր առջեւ, հավանաբար, համաձայնեմ ձեզ հետ իմ թեկնածությունն առաջադրելու հարցում»,-ասել Է Նազարբաւեը՝ դիմելով համագումարի մասնակիցներին:

 

Ավելի վաղ Նազարբաեւի թեկնածությունը դրվել Էր իշխող «Նուր Օթման» կուսակցության համագումարի մասնակիցների քննարկմանը: Համապատասխան նախաձեռնությամբ հանդես Էր եկել հանրապետության հայտնի քաղաքական գործիչ Կենժեգալի Սագադիեւը: «Առաջարկում ենք «Նուր Օթան» կուսակցությունից Նուրսուլթան Նազարբաւեին պաշտոնապես առաջադրել նախագահի թեկնածու եւ խնդրում ենք նրան՝ տալ իր համաձայնությունը»,-ասել Է Սագադիեւը՝ ելույթ ունենալով համագումարում:

 

«Ժողովուրդը վստահում Է իր «Ելբասիին» («Ազգի առաջնորդ», կարգավիճակն օրենսդրորեն ամրագրված Է գործող նախագահի համար), նրա հետ Է կապում իր ճակատագիրն ու ապագան: Ուստի մենք ձեզ հետ միասին արժանավոր թեկնածու ենք առաջադրում»,-իր հերթին ասել Է Ղազախստանի ժողովրդի ժողովի փոխնախագահ Անատոլի Բաշմակովը:

 

Ղազախստանում պետության ղեկավարի արտահերթ ընտրությունները նշանակված են ընթացիկ տարվա ապրիլի 16-ին: Նախագահի հերթական ընտրությունները պետք Է տեղի ունենային 2016 թվականին: