Շուրջ 80 երեխաներ, որոնց ազատել Էին Կամերունում «Բոկո Հարամ» իսլամիստական խմբավորման ճամբարից, չեն հիշում իրենց անունները եւ ոչինչ չեն կարող ասել ծնողների բնակության վայրի մասին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:

 

 

ԱՄՆ-ի Միջազգային հարցերի ազգային դեմոկրատական ինստիտուտի տնօրեն Քրիստոֆեր Ֆոմունյոյի խոսքով, երեխաները, որոնք այժմ 5-ից մինչեւ 18 տարեկան են, չգիտեն ո՛չ անգելերեն, ո՛չ ֆրանսերեն, ոչ որեւիցե այլ տեղական բարբառ:

 

 

Քրիստոֆեր Ֆոմունյոն ասում Է, որ երեխաներն այնքան շատ ժամանակ են անցկացրել զինյալների հետ, ուսունասիրելով ջիհադիստների գաղափարախոսությունը, որ կորցրել են կապը ծնողների հետ եւ քիչ բան են հիշում իրենց անցյալի մասին:

 

 

Երեխաներն իսլամիստների ճամբարից փրկվել են անցյալ տարվա նոյեմբերին: «Բոկո Հարամ» խմբավորումը, որը հաստատվել Է Նիգերիայում, ձգտում Է խալիֆայություն ստեղծել տարածաշրջանում: