Բաքու քաղաքի գործադիր իշխանությունները թույլ են տվել ընդդիմադիր «Ազգային խորհուրդ» ճակատին մարտի 15-ին ցույց իրականացնել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է ադրբեջանական Haqqin.az-ը:

 

 

Ցույցը տեղի է ունենալու «Մեհսուլ» մարզադաշտում, տեղի ժամանակով՝ 15.00-ին և տևելու է երկու ժամ: Նախկինում Բաքվի քաղաքապետարանն արգելել էր երկրի ընդդիմադիրներին ցույց իրականացնել և մերժել էր ներկայացված դիմումը: