Հայաստանի «Էրեբունի» ռուսական ավիացիոն ռազմակայանում չորրորդ սերնդի ՄիԳ-29 արդի թեթեւ ճակատային կործանիչների օդաչուները ձեռնամուխ են եղել բարդ օդանավավարության ծրագրի յուրացմանը թռիչքի բարձրությունների եւ արագությունների լայն ընդգրկույթում:

 

Պարապմունքներն անցկացվում են միավորման հրամանատար գնդապետ Ալեքսանդր Պետրովի ղեկավարությամբ, դրանց մասնակցում են թռիչքային եւ տեխնիկական կազմի ավելի քան 100 զինծառայողներ:

 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրել են ՌԴ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունից, օդաչուների ուսուցման ընթացքում հիմնական ուշադրությունը նվիրվում Է ցամաքում նրանց պատրաստությանը, որտեղ մինչեւ մանրուքները վերլուծվում են օդաչուների բոլոր գործողությունները բարդ օդանավավարության ֆիգուրներ կատարելիս՝ հաշվի առնելով տարբեր գերբեռնվածքները եւ օդում ծագող ոչ ստանդարտ իրավիճակները:

 

Սպառազինությամբ եւ ռազմական տեխնիկայով Հայաստանի ռուսական ավիացիոն ռազմակայանի հանդերձվածությունն օդաչուներին թույլ Է տալիս ուսուցման տարբեր ծրագրերով թռիչքներին վարժվել բարձրլեռնային եւ շոգ կլիմայի պայմաններում՝ հասարակ, բարդ եւ բարձրագույն օդանավավարության ֆիգուրների իրականացմամբ, եւ ԱՊՀ-ի երկրների հակաօդային պաշտպանության միացյալ համակարգում կատարել Հավաքական անվտանգության պայմանագրով նախատեսված խնդիրները: