Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հերքել է արտասահմանյան ԶԼՄ-ներում տարածված տեղեկությունն այն մասին, որ ՌԴ նախագահը երեխա է ունեցել: Այս մասին հաղորդել է Forbes-ը:
«Վլադիմիր Պուտինի երեխայի ծննդյան մասին տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը»,- ասել է Պեսկովը:
Ավելի վաղ Շվեյցարիայի RSI հեռուստառադիո ընկերությունը' վկայակոչելով իր աղբյուրները, հաղորդել էր, թե Ալինա Կաբաևան որդի է ունեցել Շվեյցարիայի Սուրբ Աննա հիվանդանոցում: Անցյալ շաբաթ հիվանդանոցում ամրագրվել էր երկու հիվանդասենյակ՝ մեկը ծննդկանի, իսկ մյուսը՝ թիկնապահների համար:
Ավելի վաղ Սուրբ Աննա հիվանդանոցում Կաբաևայի հայտնվելու մասին լուրը հայտնել է Blick-ը: Պարբերականը գրել է, որ Պուտինը, ով մարտի 5-ից չի հայտնվել հասարակության առջև, կարող էր ուղեկցել Կաբաևային: Ընդսմին ընդգծվում էր, որ այդ տեղեկությունը ոչ մի կերպ չի հաստատվել:
Վկայակոչելով «լուրերը»՝ պարբերականը նաև նշել է, որ ծնված տղա երեխան «կարող է Կաբաևայի և Պուտինի երրորդ համատեղ երեխան լինել: