Աշխարհի տարբեր երկրների գիտնականները հանդիպելու են Ստամբուլի «Բիլգի» համալսարանում «Հայոց ցեղասպանությունը. հայեցակարգեր եւ համեմատական հեռանկարները» (The Armenian Genocide: Concepts and Comparative Perspectives) խորագրով կոնֆերանսին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «Armenian Project 2015» նախագծի կայքը, կոնֆերանսը տեղի կունենա ապրիլի 26-ին. այն կկազմակերպեն Բիլգի համալս արանը և լոսանջելեսյան Կալիֆորնիայի համալսարանը:

 

 

Կոնֆերանսը մեկ շաբաթ տեւողությամբ, Հայոց ցեղասպանության հիշատակին նվիրված միջոցառումների մի մասն է, որոնք կազմակերպում են Ստամբուլի «Բիլգի» համալսարանը, Թուրքիայի պատմության հիմնադրամը, Լոս Անջելեսում գտնվող Կալիֆորնիայի համալսարանի Ժամանակակից հայ պատմության ամբիոնը:

 

 

«Սա շատ լավ հնարավորություն է ողջ աշխարհի գիտնականների համար' բարձրաձայնելու Հայոց ցեղսապանությանը վերաբերող փաստերն ու պատմությունը», - ասել է «Բիլգի» համալսարանի պատմության ամբիոնի ղեկավար Բյուլենթ Բիլմեզը:

 

 

Կոնֆերանսի մասնակիցների թվում են լինելու Նորման Նայմարքը, Ջեյ Ուինթերը, Դիրք Մոզեսը, Մյուջ Գոչեկը, Քեթի Կարմայքլը, Կեյթ Ուաթենփոն և այլոք: