Հայոց ցեղասպանության 100-ամյակի սիրիահայության կենտրոնական մարմինը ֆեյսբուքում ստեղծել է իր պաշտոնական էջը, որի միջոցով կներկայացվեն ցեղասպանության 100-ամյակի սիրիահայության մարմնի հրապարակած հաղորդագությունները, տեղեկագրերը, ծրագրերը, նախաձեռնությունները և տարբեր հանդիպումներ:
Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ «Բերիո Լուրեր» ֆեյսբուքյան ջից: Հայոց ցեղասպանության 100-ամյակի սիրիահայության կենտրոնական մարմնի ֆեյսբուքյան էջը կպարզաբանի մարմնի առաքելությունը, պահանջատիրության և ճանաչման աշխատանքները, Սիրիայի բարձր ատյանների արտահայտած որոշումներն ու հաղորդագությունները, Ցեղասպանության ժամանակագրությունը և այլն:
Նույնիսկ պատերազմական ծանր իրավիճակում սիրիահայությունը ձեռնարկում է տարբեր տեսակի պահանջատիրական միջոցառումներ:
Թեև տարածաշրջանը հղի է և ենթակա ռազմական և քաղաքական ամեն տեսակի զարգացումների, այդուհանդերձ, քաղաքական բարդ պայմաններում անգամ Հայոց ցեղասպանության 100-ամյակի արժանավայել նշումն առաջնակարգ նպատակ է գաղութի համար: