Չեչնիայի Հանրապետության ղեկավար Ռամզան Կադիրովը զբաղեցրել է առաջին տեղն Instagram-ում նահանգապետերի ակտիվության ցուցակում: Այդ մասին հայտնել են Չեչնիայի կառավարության և ղեկավարի մամուլի ծառայությունից, գրում է Газета.Ru-ն:
Հաղորդվում է, որ վերջին 3 ամսում սոցկայքի իր էջում Կադիրովը տեղադրել է 552 լուսանկար:
Երկրորդ տեղում Թաթարստանի նախագահ Ռուստամ Մինիխանովն է՝ 311 լուսանկարով, իսկ եռյակը եզրափակում է Դաղստանի ղեկավար Ռամազան Աբդուլատիպովը' 88 լուսանկարով: