Մարտի 18-ին Թունիսի «Բարդո» թանգարանի վրա ահաբեկչական հարձակումն իրականցրել են «Ալ Կաիդա»-ի հետ կապված «Օկբա իբն Նաֆաա» խմբավորման ապստամբները:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով արաբական աղբյուրները, արդեն հայտնի է սպանված ահաբեկիչների ինքնությունը: Նրանցից մեկը 1980թ. ծնված Մեհդի Յահյաուին է, մյուսը' 1994թ. ծնված Ջաբեր Խաշնաուին:
Թունիսի ահաբեկչության զոհերի թիվը հասել է 20-ի: Այս մասին հայտարարել է Թունիսի Արտաքին գործերի նախարար Տայիբ Բակկուշը՝ նշելով, որ ծանր վիրավորներից մեկը մահացել է: Արաբական մեկ այլ աղբյուրի տեղեկացմամբ, զոհերի թիվը հասել է 22-ի:
Ֆրանսիան և ԱՄՆ-ը հաստատել են իրենց քաղաքացիների սպանվելու փաստը:
Աշխարհի տարբեր երկրներ, այդ թվում Ռուսաստանը, Սիրիան, Ճապոնիան, Մեծ Բրիտանիան, Իտալիան, Գերմանիան, Ալժիրը, ինչպես նաև ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը, Եվրոպայի անվտանգության և համագործակցության հարցերով զբաղվող կազմակերպությունը, Արաբական երկրների լիգան:
Մարտի 18-ին զինված անձինք մեքենայով մոտեցել են Թունիսի խորհրդարանի շենքին և կրակ բացել: Ապա նրանք ներխուժել են խորհրդարանի մոտ գտնվող «Բարդո» թանգարան և գերի վերցրել զբոսաշրջիկներին: Հարձակման ժամանակ թանգարանում մոտ 100 մարդ է եղել: Այն համարվում է Թունիսի ամենամեծ թանգարանը, որտեղ մշտապես մարդաշատ է լինում: