Մարտի 20-ին ամբողջ աշխարհում տոնում են երջանկության օրը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

 

Տոնը 2012 թվականի հունիսի 28-ին սահմանվել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից՝ նպատակ ունենալով պաշտպանել այն գաղափարը, որ երջանկության ձգտումը մոլորակի յուրաքանչյուր մարդու բնական ցանկությունն է:

 

Նման օր սահմանելու առաջարկը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի քննարկմանը ներկայացրել է Բութան Թագավորությունը: Առաջարկը պաշտպանել են ՄԱԿ-ի անդամ բոլոր 193 պետությունների ներկայացուցիչները: