ՀՀ Սյունիքի մարզի Տաթև-Աղվանի-Կապան հանրապետական նշանակության ավտոճանապարհի 23-րդ կմ հատվածում մարտի 22-ին' ժամը 13:00-ի սահմաններում, տեղի է ունեցել խոշոր քարաթափում:

 

Շուրջ 300 խմ ծավալով քարաբեկորները փակել են ճանապարհի երթևեկելի մասի հիմնական հատվածը: Այն բաց է միայն թեթև մարդատար տրանսպորտային միջոցների համար:

 

Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն: