Ընդդիմադիր դաշինքից պատգամավոր Նեստոր Շուֆրիչը հավաստել Է Վիկտոր Յանուկովիչի որդու մահը: «Ցավոք, դա ճիշտ Է»,- հայտնել Է նա BBC-ի ուկրաինական ծառայությանը տված մեկնաբանության ժամանակ:

 

Քաղաքական գործչի մամուլի ծառայությունը Facebook-ում ցավակցություն Է հրապարակել Վիկտոր Յանուկովիչ Կրտսսրի մահվան կապակցությամբ: «Խորին ցավակցություն եմ հայտնում կնոջն՝ Օլգային, որդուն, ծնողներին, հարազատներին եւ մերձավորներին: Դա անդառնալի կորուստ Է շատերի համար: Կհիշելու ենք»,- ասված Է հաղորդագրության մեջ:

 

Ուկրաինացի պատգամավոր Անտոն Գերաշչենկոն, վկայակոչելով սեփական աղբյուրներ, նույնպես հավաստել Է Յանուկովիչի որդու մահը:

 

«Ցանկանալով ավտոմեքենայով անցնել սառած լճի վրայով եւ այդ կերպ ստուգել իրենց նյարդերի ամրությունը՝ Վիկտոր Կրտսերը, վարելով Ֆոլկսվագեն Multivan միկրոավտոբուս, հասել Է ձյան տակ չերեւացող հին եւ նոր սառույցների միջեւ ընկած սահմանին՝ կողաշրջվելով վարորդի կողմի վրա: Վիկտոր Կրտսերի հետ եղած հինգ ուղեւորները հասցրել են դուրս գալ ավտոմեքենայից»,- նշել նա Facebook-ի իր Էջում:

 

Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության (ԱԻՆ) կայքում հայտնվել Է տեղեկատվություն Բայկալ լճում մարդու զոհվելու մասին, երբ Vokswagedn ավտոմոբիլն ընկել Է սառույցի տակ:

 

Սակայն ՌԴ-ի ԱԻՆ-ը չի հաստատում, որ զոհվել Է Վիկտոր Յանուկովիչ Կրտսերը: