Կատալոնան «Բարսելոնայի» նախկին գլխավոր մարզիչ Յոհան Կրոյֆը Պրիմերայի 28-րդ տուրում կայացած Կլասիկոյից հետո քննադատել է կատալոնյան թիմին:
Հիշեցնենք, որ «կապտանռնագույնները» հաղթել էին 2:1 հաշվով:
«Խաղն ինձ դուր չեկավ: Թիմերի և ոչ մի ֆուտբոլիստ ինձ դուր չեկավ ավելի շատ, քան մյուսը: Սակայն որպես «Բարսելոնայի» համար մտահոգվող մարդ՝ հաճելի է, որ խաղալով վատ, նա հաղթում է: Դա հիանալի է»,- Կրոյֆի խոսքը մեջբերում է Marca-ն: