Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը չի նշելու երկրի նախագահի պաշտոնում առաջին անգամ ընտրվելու 15-ամյակը: Այդ մասին լրագրողներին հաղորդել է Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փախանցում է ՏԱՍՍ-ը:

 

«Այդ առումով ոչինչ չի պլանավորվում»,- ասել է Պեսկովը՝ հստակեցնելով, որ նախագահն այսօր բացառապես աշխատանքային օրակարգ ունի:

 

Լրագրողները նաև հետաքրքրվել են Պեսկովից, թե նման դեպքում կա՞ արդյոք նախագահին շնորհավորելու պրակտիկա:

 

«Ես նման ավանդույթի մասին տեղյակ չեմ»,- հայտարարել է նա: