Ֆրանսիական Ալպերում A320 ինքնաթիռի աղետի վայրում աշխատանքները կարող են տեւել երկու շաբաթ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, Սեն լեզ Ալպում հայտարարել Է ֆրանսիական ժանդարմերիայի պաշտոնական ներկայացուցիչը: Նա հայտնել Է, որ այժմ ինքնաթիռի կործանման շրջանում աշխատում են վթարային-փրկարարական բրիգադների 37 անդամներ եւ 11 քննիչներ, ինչպես նաեւ հինգ մարդ, որոնք իրավաբանական հետաքննություն են վարում: Գործի դրված ուղղաթիռների թիվը հինգից կրճատվել Է մինչեւ երկու:
Ներկայում գործողության հիմնական նպատակներն են՝ զոհվածների մարմինների դուրսբերումն աղետի վայրից, ինչպես նաեւ օդանավի երկրորդ ինքնագրիչի հայտնաբերումը: Այն տվյալներ Է պարունակում ինքնաթիռի համակարգերի աշխատանքի մասին եւ քննիչներին արժեքավոր տեղեկություններ կտրամադրի այն բանի վերաբերյալ, թե միջադեպի ընթացքում կառավարման ինչ միջոցներ են օգտագործվել օդաչուների խցիկում տեղի ունեցած միջադեպի ընթացքում, ինչը հանգեցրել Է օդանավի բարձրության իջեցման ու լեռանը դրա բախման:
Պատահարի վայրում աշխատող մասնագետների տեղեկատվության համաձայն՝ լեռան լանջերին եւ մոտակա կիրճում մնում են աղետի զոհերի հսկայական քանակությամբ մնացորդներ: Դա, փորձագետների տվյալներով, լրջորեն կդժվարացնի զոհվածների ինքնության ճանաչումը, քանի որ հարկ կլինի անել ԴՆԹ-ի հարյուրավոր, եթե ոչ հազարավոր անալիզներ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: