Քաղաքական սկզբունքների վերաբերյալ փաստաթուղթը, որը մտադիր են մշակել Իրանը եւ միջազգային միջնորդների «վեցյակը», կարող Է ընդունվել լույս ապրիլի 1-ի գիշերը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, մարտի 30-ին ՏԱՍՍ-ին հայտնել Է եվրոպացի մի դիվանագետ, որը մասնակցում Է բանակցություններին:
«Բանակցությունները ստույգ շարունակվելու են մինչեւ մարտի 31-ի կեսգիշեր,-ասել Է նա:-Եվ եթե փաստաթուղթը մշակվի, մենք կկարողանանք այն ընդունել լույս ապրիլի 1-ի գիշերը»:
Ներկայում, ինչպես հաղորդում Է ՌԻԱ Նովոստին, «վեցյակի» արտաքին գործերի նախարարները Լոզանում համակարգող հանդիպում են անցկացնում իրանական միջուկային ծրագրի շուրջ: Դրան մասնակցում Է նաեւ Եվրամիության դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին:
Մարտի 30-ին ավելի վաղ «վեցյակը» եւ Թեհրանն արդեն լիագումար նիստ են անցկացրել Լոզանում եւ քննարկել Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ համաձայնագրի պատրաստման ընթացքը: