Ստամբուլում ձերբակալվել է ավելի քան տասը մարդ, ովքեր կասկածվում են Թուրքիայում արգելված ժողովրդական հեղափոխական շարժման գործունեության ներգրավվածության մեջ: Այս մասին հայտնել է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով «Haberturk» հեռուստաալիքին:

 

Ոստիկանությունը ռեյդեր է անցկացրել Օքմեյդանի շրջանում բնակվող կասկածյալների տներում:

 

Այդ ծայրահեղական կազմակերպության անդամները վերջերս քաղաքում իրագործած ահաբեկչական հարձակումների ետևում են կանգնած. նրանք պատադն են վերցրել դատախազին և հարձակվել ոստիկանների վրա' Ստամբուլի անվտանգության գրասենյակի շենքի մոտ: