ԵԱՏՄ-ի տարածքում միասնական արժույթի ստեղծման համար օբյեկտիվ պատճառներ չկան. մասնակից երկրներն ունեն մակրոտնտեսական համակարգման ցածր մակարդակ, ընդհանուր ապրանքաշրջանառության փոքր բաժին, տարբեր գործարար-ցիկլեր և հումքային մեծ կախվածություն: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ՌԻԱ Նովոստիին պատմել Է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) կոլեգիայի անդամ, Էկոնոմիկայի նախարար Թիմուր Սուլեյմանովը:

 

 

«ԵԱՏՄ-ի անդամ պետությունների տարածքում միասնական արժույթի սահմանման համար օբյեկտիվ տնտեսական նախադրյալներ առայժմ չկան: Չկան բավականաչափ ապրանքային հոսքեր, ծառայությունների, կապիտալի, ներդրումների հոսքեր»,- ասել Է նա:

 

 

Սուլեյմանովը նշել Է, որ ԵԱՏՄ-ի փաստաթղթերում չկա միասնական արժույթի սահմանման իրավական նորմա: Կա միայն ժամկետ մինչև 2025 թվականը վերազգային ֆինանսական կարգավորիչի ստեղծման մասին:

 

 

ԵԱՏՄ-ի երկրները պետք Է անցնեն մի շարք փուլեր, նախքան միասնական արժույթի մասին խոսելը. ընդլայնեն մակրոտնտեսական համակարգումը, փոխադարձ ապրանքաշրջանառությունը, կարգավորեն գործարար ցիկլերը: Բացի այդ, նախարարը համոզված Է, որ երկրներից ոչ մեկը պատրաստ չԷ հրաժարվելու սեփական դրամավարկային քաղաքականությունից: