Ռուսաստանն առաջիկա տարիներին մոտավորապես 70 մլրդ ռուբլու չափով ռազմատեխնիկական օգնություն կցուցաբերի Տաջիկստանին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ապրիլի 3-ին հաղորդել Է «Կոմերսանտ»-ը՝ հղում անելով ՌԴ-ի գլխավոր շտաբի աղբյուրներին:

 

Տաջիկստանի զինված ուժերի արդիականացման շուրջ պայմանավորվածություն Էր ձեռք բերվել տակավին 2014 թվականի ամռանը, սակայն ցուցաբերվող օգնության չափը հայտնի Է դարձել միայն այժմ: Սպառազինության անվանացանկը համաձայնեցված Է, բայց մատակարարումները, ըստ հրատարակության տեղեկատվության, առայժմ չեն սկսվել:

 

Ինչպես գրում Է «Կոմերսանտ»-ը, Տաջիկստանը ՀԱՊԿ-ի գծով օգնության շրջանակներում կստանա տարատեսակ սպառազինություն, ներառյալ կապի միջոցներ, հրազեն ու զինամթերք, օդուժ, հրետանի եւ զենթահրթիռային կայանքներ:

 

2015 թվականի հունվարին Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել Էր Տաջիկստանում տեղաբաշխված իր 201-րդ ռազմակայանն ուժեղացնելու պլանների մասին: Ներկայում այդ ռազմակայանը Ռուսաստանի ռազմական ենթակառուցվածքի՝ ատասահմանում գտնվող խոշորագույն օբյեկտն Է: Այն տեղավորված Է երեք քաղաքում՝ Դուշանբեում, Կուրգան-Տյուբեում եւ Կուլյաբում: Ընդհանուր առմամբ այնտեղ ծառայում են յութուկես հազար ռուսաստանցի զինվորներ ու սպաներ:

 

Լուսանկարը' AP