Ֆրանսիական հեղինակավոր «Le Figaro» պարբերականի «Histoire» ամսագրի ապրիլյան համարում հրապարակվել է Հայոց ցեղասպանությունը նվիրված ծավալուն հոդված: «Հայաստան. մոռացված ցեղասպանություն» վերնագրով հոդվածը, որը հեղինակել է ֆրանսահայ պատմաբան Միքայել Նիշ անյանը, մանրամասնորեն ներկայացնում է Օսմանյան կայսրությունում հայերի ցեղասպանության ժամանակագրությունը, դրան նախորդող համիդյան ջարդերը և ցեղասպանության հիմքում ընկած թուրք ազգայնական գաղափարախոսության առաջխաղացումը:

 

Հոդվածի «Մեկդարյա ժխտողականություն» բաժնում առանձին անդրադարձ է կատարվում Հայոց ցեղասպանությանը հաջորդած և ներկայումս շարունակվող թուրքական իշխանությունների ժխտողականության քաղաքականությանը' որպես դրա ցայտուն օրինակ նշելով Գալիպոլիի ճակատամարտի հարյուրամյակի օրվա փոփոխությունը, որը սակայն, ըստ հեղինակի, հակառակ թուրք ղեկավարության սպասելիքների, արդյունք չտվեց միջազգային հանրության ուշադրությունը շեղելու հարցում:

 

Ամսագրի էջերում զուգահեռաբար ներկայացված են Ֆրանսիայում վերջին ամիսներին Հայոց ցեղասպանության թեմայով հրատարակված բազմաթիվ աշխատությունները և ապրիլին կայանալիք խոշոր ցուցադրությունները: