Սաուդյան Արաբիայի բանակը Եմենի հետ սահմանին զինված գործողություններ է սկսել' ընդդեմ հուսիթ ապստամբների: Այս մասին հաղորդել է ՌԻԱ «Նովոստին»' հղում անելով աղբյուրներին:
Ռազմական գործողություններն անցկացվում են «Ալբ» անցակետի մոտակայքում' Քաթաֆ շրջանի տարածքում:
Աղբյուրի խոսքով' Սաուդյան Արաբիայի բանակը մարտեր է վարում ուղղաթիռների օգնությամբ, ինչպես նաև «կատյուշաներ» է կիրառում մարտական գործողություններում:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Չինաստանը Եմենից 225 օտարեկրյա քաղաքացի է արտահանել: