Ամերիկահայ Աղասի Վարդանյանն ապրիլի 3-ից սկսած 55 օր ծոմ է պահելու' այդպիսով մարդկանց ուշադրությունը հրավիրելով Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով dailynews.com-ը, Վարդանյանը ծոմը պահելու է Բըրբենք քաղաքի հայկական եկեղեցուն կից 3 մետր բարձրությամբ ու նույնքան լայնությամբ ապակե փակ տարածքում: Նա ծոմը պահելու է 55 օր, քանի որ 55 տար եկան է:
«Ես չեմ սնվի հանուն նրանց, ովքեր կտտանքների են ենթարկվել, բռնաբարվել, անարգվել, ուղարկվել մահվան երթերի ու սպանվել: Ես չեմ սնվի, որպեսզի մարդկանց ուշադրությունը հրավիրեմ ժամանակակից Թուրքիայի կողմից դեռևս չճանաչված Հայոց ցեղասպանության հարցին»,- ասել է տղամարդը:
Վարդանյանը ստացել է նաև վանահոր օրհնությունն ու մտել ապակե «վանդակի» մեջ: Նա ծոմի ընթացքում օգտագորլու է միայն ջուր:
Հայազգի տղամարդն իր հետ վերցրել է հագուստ, խմելու ջուր, աթոռ ու հեռուստացույց: Ամերիկահայը տեղեկացրել է, մինչ այս իրեն հաջողվել է 50 օր ծոմ պահել ու այժմ ցանկանում է գերազանցել սեփական ռեկորդը: