Ռուսաստանը փետրվարի 19-ից Դոնբաս է մատակարարել մոտ 400 միլիոն խորանարդ մետր գազ, ռուսական գազի մատակարարումները տարածաշրջանում շարունակվում են նաև այժմ: Այս մասին հայտարարել է էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը, գրում է ՌԻԱ Նովոստին:

 

«Այս գործընթացը լուծվում է երկու առևտրային ընկերությունների միջև: Նրանք արդեն սկսել են քննարկումները», - մեջբերում Նովակի խոսքերը ՌԻԱ «Նովոստին»:

 

Նովակի խոսքով' «Գազպրոմը» լիարժեք չափով հաշիվներ է ներկայացնում, իսկ «Նավթոգազը» չի ճանաչում դրանք:

 

Նախարարը նշել է, որ Ուկրաինայի միջով գազի տարանցման հուսալիությունը կքննարկվի հաջորդ եռակողմ (Ռուսաստան, Ուկրաինա, Եվրամիություն) հանդիպումների ժամանակ: Բանակցությունները տեղի կունենան ապրիլի 12-ից 13-ը Բեռլինում:

 

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Ուկրաինան ռուսական գազի համար «Գազպրոմից» ստացել է խոստացված զեղչը' 100 դոլարի չափով: