Ռուսաստանում կանցկացվեն հայերի ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված մի քանի հարյուր միջոցառումներ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՏԱՍՍ-ին, ապրիլի 6-ին լրագրողներին պատմել Է Ռուսաստանի հայերի միության ղեկավար Արա Աբրահամյանը:

 

«Ռուսաստանի 640 քաղաքներում տեղի կունենան հարյուրավոր միջոցառումներ, ներառյալ հիշատակի համերգը Սյունազարդ դահլիճում, կլոր սեղաններ քաղաքական գործիչների, Գիտությունների ակադեմիայի, Հանրային պալատի, Պետդումայի անդամների մասնակցությամբ»,-նշել Է նա:

 

«Ռուսաստանը եղբայրաբար կիսում Է ձեր վիշտը»,-հավելել Է Աբրահամյանը:

 

Ապրիլի 22-ին Մոսկայի սյունազարդ դահլիճում կկայանա «Աշխարհն առանց ցեղասպանության» հիշատակի երեկոն, իսկ ապրիլի 19-ին հայ համայնքը կներկայացնի «Ոտքի՝ դատարանն Է գալիս» բեմադրություն-ակցիան՝ Արմեն Ջիգարխանյանի, Դմիտրի Խառատյանի, Օլգա Կաբոյի եւ հայտնի այլ արտիստների մասնակցությամբ: Դրաման կներկայացնի վավերագրական վկայություններ, որոնք հավաքվել են Բեռլինի 1921 թվականի արխիվի հիման վրա:

 

Բացի այդ, ապրիլին Ռուսաստանի գիտությունների ակադեմիայում տեղի կունենա «Ցեղասպանությունը 20-րդ դարի պատմության մեջ» ընդգրկուն գիտական խորհրդաժողովը: Նաեւ Մոսկվայում կազմակերպվում են լուսանկարների ցուցահանդեսներ, հիշատակի համերգներ եւ ողբերգությանը նվիրված կինոցուցադրություններ:

 

Արա Աբրահամյանը հայտարարել Է, որ հայերի ցեղասպանության համաշխարհային ճանաչումը, այդ թվում՝ Թուրքիայի կողմից, անխուսափելի պատմական գործընթաց Է: «Հայերն այսօր ատելություն չեն տածում թուրք ժողովրդի նկատմամբ, մենք բոլորս հասկանում ենք, որ ցեղասպանությունը նախաձեռնել են քաղաքական գործիչները»,-նշել Է նա: