Ճապոնիայի կառավարությունը «խորապես զղջում Է» Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին հարեւան երկրների դեմ ագրեսիայի համար: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է ամենամյա «Դիվանագիտության կապույտ գրքում», որը ներկայացրել Է երկրի արտաքին գործերի նախարար Ֆումիո Կիսիդան՝ ելույթ ունենալով նախարարների կաբիենտի նիստում:

 

Ինչպես նշում Է ՏԱՍՍ-ը, նման ձեւակերպումն օգտագործվում Է առաջին անգամ: Դիտորդների կարծիքով՝ դա արվել Է պատերազմի ավարտի 70-ամյակի տարում՝ ի պատասխան պատմական ռեւիզիոնիզմի մեղադրանքների, որոնք վերջին ժամանակներս ավելի ու ավելի հաճախակի են հնչում Տոկիոյի հասցեին:

 

Հարեւան ասիական երկրները, ամենից առաջ Չինաստանը եւ Հարավային Կորեան, Ճապոնիային քննադատում են անվտանգության բնագավառում նրա քաղաքականության՝ ներկայում ընթացող վերանայման համար, որը կարող Է հանգեցնել Ճապոնիայի ինքնապաշտպանության ուժերի լիազորությունների ընդլայնման: