Հնդկաստանի հյուսիսում Ջամմու և Քաշմիր շրջանների Շոպիան գյուղում ոստիկանության վրա գրոհայինների հարձակման հետևանքով զոհվել են իրավապահ մարմինների երեք աշխատակիցներ: Այս մասին հայտնել է ՏԱՍՍ-ը' հղում անելով India TV հեռուստաալիքին:
Ոստիկանության երեք անզեն աշխատակիցներ շրջափակման մեջ են հայտնվել, երբ ժամանել են Շոպիան գյուղ' նախկինում կատարված հանցագործությունը հետաքննելու համար:
Տարածաշրջանի նախկին գլխավոր նախարար Օմար Աբդուլլայի խոսքով' ամեն տարի ահաբեկիչների զոհ են դառնում տասնյակ խաղաղ քաղաքացիներ և իրավապահ մարմինների աշխատակիցներ: