«Օրյոլ» ատոմային սուզանավում, որն ապրիլի 7-ին բռնկվել Էր «Զվյոզդոչկա» նավանորոգման կենտրոնում (Սեւերոդվինսկ), այրման եւ ծխոտման օջախները լիովին վերացվել են: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ՏԱՍՍ-ին հայտնել Է նավանորոգարանի պաշտոնական ներկայացուցիչ Եվգենի Գլադիշչեւը:

 

«Սուզանավի խելի մասի թեթեւ եւ պինդ իրանի միջեւ ընկած տարածությունում բալաստային ցիստեռնի շրջանում ռետինե մեկուսիչի բռնկումը լիովին վերացված Է»,- ասել Է նա:

 

Ինչպես ավելի վաղ հաղորդվել Է, ՌԴ-ի արդյունաբերության եւ առեւտրի նախարարությունը Ռուսաստանի պաշտպանության նախարարության հետ համատեղ ստեղծել են արտակարգ պատահարի հանգամանքների հետաքննության եւ վնասի չափերի որոշման միջգերատեսչական հանձնախումբ:

 

Նավում ռազմապաշար եւ վառելիքա-քսուքային նյութեր չեն եղել, ռեակտորային կայանքները սառեցված են եւ դուրս են բերված գործողությունից: Պատահարի հետեւանքով Էկոլոգիական եւ ճառագայթումային վարակի սպառնալիք չկա: