Ադրբեջանի զինված ուժերը հերթական խոշորամասշտաբ օպերատիվ-մարտավարական զինավարժանքներ են անցկացնում:

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով ադրբեջանական ԶԼՄ-ները, զինավարժանքներն անցկացվում են Ադրբեջանի առաջնորդ Իլհամ Ալիեւի հանձնարարությամբ:

 

Նշվում է, որ Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը այցելել է զինավարժանքների վայր եւ տեղում ծանոթացել դաշտային պայմաններում գտնվող զինտեխնիկայի ու զորամասերի վիճակին եւ պատրաստվածության մակարդակին:

 

Զինավարժանքներին մասնակցող ստորաբաժանումների, զինտեխնիկայի տեսակի եւ վարժանքների անցկացման վայրի մասին տեղեկություններ չեն հաղորդվում: