ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ մշտապես ուշադրության կենտրոնում պահելով բանկի կողմից տրամադրվող ծառայությունների և հաճախորդների սպասարկման հարմարավետության շարունակական բարելավումը' հնարավորություն է ընձեռում իր հաճախորդներին էականորեն խնայել ժամամանակ դեսպանատներին բանկային հաշիվների մասին հայտ ներկայացնելիս:
Այսուհետև ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ բոլոր հաճախորդները բանկային հաշիվների շրջանառության և մնացորդի վերաբերյալ դեսպանատուն ներկայացնելու համար տեղեկանք կարող են ստանալ նաև լրացնելով online հայտ: Դրա համար անհրաժեշտ է բանկի ինտերնետային կայքի Օնլայն հայտեր բաժնում լրացնել «Հայտ դեսպանատան համար» ձևը: Այս հնարավորության շնորհիվ հաճախորդը բանկ կարող է այցելել մեկ անգամ' միայն տեղեկանքը վերցնելու համար:
Դեսպանատներին բանկային հաշիվների մասին տեղեկանքը կարելի է ստանալ հայտի լրացման արդեն իսկ հաջորդ օրը' վճարելով համապատասխան սակագինը:
Հավելյալ տեղեկություններ ստանալու համար կարող եք զանգահարել 010 31 88 88 հեռախոսահամարով' բանկի հեռախոսային կենտրոն:
ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ մասին
Բանկը հիմնադրվել է 1995թ.-ին Եվրամիության «TACIS» ծրագրի շրջանակներում: Որպես բանկի ստեղծման մոդել ընտրվել է ֆրանսիական Կրեդի Ագրիկոլ բանկի մոդելը: 2003թ.-ին Կրեդի Ագրիկոլ բանկային խմբի կողմից իրականացվող խորհրդատվական և տեխնիկական աջակցությունը վերածվեց գործընկերային համագործակցության, ինչի հետևանքով էլ հիմնադրվեց Հայաստանում առաջին լիզինգային ընկերությունը՝ «Ագբա Լիզինգ» վարկային կազմակերպությունը :
ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ գործունեության վերջին 10 տարիների ընթացքում բանկի մասնաճյուղերի թիվը բազմապատկվել է 6 անգամ, մասնաճյուղերի թիվը հասել է 54-ի: Բանկն ունի 1160 աշխատակից այն պարագայում, որ 1995թ.-ին աշխատակիցների թիվը կազմել է ընդամենը 12-ը:
Միացե՛ք մեզ հետևյալ հղումներով՝
www.facebook.com/acbacreditagricolebank
www.twitter.com/acbacreditagricolebank
www.youtube.com/acbacreditadricolebank