ԱՄՆ-ի նախագահի տիկինը՝ Միշել Օբաման, պատմել Է, որ ավագ դուստրը՝ 16-ամյա Մալիան, ավտոմեքենա վարել Է սովորել Գաղտնի ծառայության գործակալների օժանդակությամբ, հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով CNN հեռուստաալիքին:
«Իրոք, գաղտնի ծառայությունն Էր նրան սովորեցնում, որովհետեւ նրանք ինձ թույլ չԷին տա, որ նրա հետ մեքենա նստեմ»,- պատմել Է Միշել Օբաման հեռուստահաղորդավար Ռեյչել Ռեյին տված հարցազրույցում:
Նրա խոսքով՝ Միլիան երբեմն ղեկի առջեւ Է նստում Սպիտակ տան տարածքում՝ պահպանության ուժերի հսկողությամբ: «Նրա կողքին մշտապես պահապաններ կան: Բայց սովորելու համար նա պետք Է մեքենան ինքնուրույն վարի»,-հավելել Է Օբաման:
Նա այն կարծիքին Է, որ ուսուցման այդ եղանակն իմաստ ունի, քանի որ ոչ ինքը, ոչ Էլ ԱՄՆ-ի նախագահն ավտոմեքենայի ղեկին չեն նստել 2008 թվականին Օբամայի՝ պետության ղեկավար ընտրվելուց հետո, գրում Է ամերիկյան Daily News թերթը:
Ինչպես նշում Է հեռուստաալիքը, ավագ դստերը թույլ տալով մեքենա վարել, ԱՄՆ-ի նախագահը եւ նրա տիկինը ցանկանում են երեխաներին հնարավորություն տալ զգալու, որ իրենք «նորմալ կյանքով են ապրում», չնայած ոչ սովորական դաստիարակությանը: «Կարծում եմ՝ մեքենա վարելը Մալիային հնարավորություն Է տալիս զգալ, որ ինքն իր ընկերներից չի տարբերվում»: Իմ երեխաները պետք Է սովորեն աշխարհում ապրել նորմալ երեխաների պես»,-ասել Է Միշել Օբաման, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: