Տոկիոյի ոստիկանական վարչությունն ապրիլի 10-ին հաղորդել է, որ երկրում ավելի քան 82 հազար անհատական համակարգիչներ վարակված են նոր տեսակի վիրուսով, որը Համացանցով բանկային գործառնություններ կատարելիս հրահանգ է տալիս՝ օգտատիրոջ միջոցները ինքնաբերաբար փոխանցել այլ հաշիվներ, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
44 հազար համակարգիչների կապակցությամբ ոստիկանությունը դիմել է Ճապոնիայի մի քանի հարյուր պրովայդերների՝ խնդրելով աջակցություն ցուցաբերել վիրուսի դեմ պայքարում: Մնացած 38 հազարի առնչությամբ լուրջ երկյուղներ կան, որ դրանք վարակվել են արտասահմանից, եւ ոստիկանությունը հետաքննություն է սկսել Ինտերպոլի հետ համատեղ:
«Ընդամենն անցած տարվա ընթացքում բացահայտվել Է Համացանցում բանկային գործառնություններ կատարելիս օգտատիրոջ հաշվից այլ հաշիվներ միջոցների չարտոնված փոխանցման 1876 դեպք: Վնասի ընդհանուր գումարը կազմել է 2,90 մլրդ իեն (մոտավորապես 24 մլն դոլար), ինչը պատմականորեն ռեկորդային գումար է դարձել»,- ասված է ոստիկանության հաղորդագրության մեջ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: