Ճապոնիայում Հոկոտա քաղաքում մոտ 150 դելֆին ափ է նետվել, հաղորդում է New York Post-ը:
Հաղորդվում է, որ որոշ դելֆիններ հայտնաբերվելու պահին դեռևս ողջ են եղել, սակայն շատ թույլ:
Կենդանիներին օգնություն են ցուցաբերել տասնյակ մարդիկ, նրանց վրա ջուր են լցրել և ծածկել սրբիչներով, որպեսզի թույլ չտան չորանալ, սակայն դելֆինների մեծամասնությունը սատկել է:
Ճապոնական NHK հեռուստաընկերության տվյալներով՝ փրկել հաջողվել է միայն 3 դելֆինի: