Դուբայի բաց մրցաշարում Տիգրան Պետրոսյանի հետ պարտիայում Վրաստանի չեմպիոն Գայոզ Նիգալիձեն իր քայլերը կատարել է՝ օգտվելով հեռախոսից, ինչի համար որակազրկվել է. տեղեկացնում է rsport-ը:
Նիգալիձեն պարտիայի ընթացքում զուգարանում օգտվել էր հեռախոսից: Մրցավար Մահդի Աբդուլ Պահիմը նշել է, որ Պետրոսյանը ավելի վաղ իրեն տեղեկացրել է այս հարցի վերաբերյալ իր կասկածների մասին: Միջադեպի մասին տեղեկացվել է ՖԻԴԵ-ին:
Նշենք, որ նման դեպքերում շախմատիստները որակազրկվում են մրցաշարերից 3 տարով, իսկ կրկնվելու դեպքում՝ 15 տարով: