Եվրոպական միությունը մտադիր է վերսկսել Ռուսաստանի հետ Ուկրաինայի և ԵՄ-ի միջև ազատ առևտրի գոտու ստեղծման շուրջ բանակցությունները: Բրյուսելում ապրիլի 20-ին և 21-ին նշանակված է հանդիպում ռուս և ուկրաինացի ներկայացուցիչների հետ, հայտարարել է Եվրոպական հանձնաժողովի մամուլի խոսնակ Դանիել Ռոսարիոն, հաղորդում է Deutsche Welle-ն:

 

«ԵՄ-ի, Ուկրաինայի և Ռուսաստանի միջև եռակողմ հանդիպումները կվերսկսվեն հաջորդ շաբաթ, որպեսզի հասնեն ռուսական կողմից հնչեցված հարցերի պրակտիկ լուծման: Այդ բանակցությունները տեխնիկական մակարդակով կկայանան Բրյուսելում երկուշաբթի և երեքշաբթի օրերին»,- նշել է Ռոսարիոն:

 

Եվրոպական հանձնաժողովում հուսով են, որ բանակցությունները «տեխնիկականից շատ արագ անցում կկատարեն քաղաքական մակարդակի»: