Չինաստանի կառավարությունն ապրիլի 15-ին դալայ-լամային կոչ Է արել հրաժարվել Տիբեթի անկախության «պատրանքներից» եւ ճանաչել Չինաստանից շրջանի անբաժանելիության փաստը, ինչից հետո նա կարող Է կենտրոնական իշխանությունների հետ հարաբերությունների բարելավման հույս ունենալ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

 

«Դալայ-լամայի եւ նրա կողմնակիցների համար միակ խելամիտ այլընտրանքն այն փաստն ընդունելն Է, որ Տիբեթը հնագույն ժամանակներից Չինաստանի անկապտելի մասն Է, եւ Չինաստանը բաժանելու ու Տիբեթի անկախության հասնելու փորձերից հրաժարվելը Տիբեթի կառավարությունը հուսով Է, որ դալայ-լաման հետագա տարիներին մի կողմ կդնի Տիբեթի անկախության վերաբերյալ իր պատրանքները եւ կընդունի իրականությունը»,- ասված Է «Սպիտակ գրքում», որն ապրիլի 15-ին հրապարակել Է ՉԺՀ-ի Պետխորհուրդը:

 

Փաստաթղթում նշված Է, որ միայն «երբ դալայ-լաման հրապարակավ ճանաչի, որ Տիբեթը Չինաստանի անկապտելի մասն Է», նա կկարողանա կենտրոնական կառավարության հետ հարաբերությունների բարելավման հույս ունենալ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: