Մոսկվայի «Սպարտակի» նախկին գլխավոր մարզիչ Վալերի Կարպինը հերքել է այն տեղեկությունները, թե պատրաստվում է գլխավորել Հայաստանի ազգային ընտրանին:
Sport-express-ին տված հարցազրույցում մարզիչն, անդրադառալով այս թեմային, նշել է.
«Երևանում մասնակցել եմ վետերանների խաղին: Համացանցում տեղեկություններ են տարածվում, որ ես մեկ Հայաստանի հավաքականն եմ գլխավորելու, մեկ «Լոկոմոտիվը», մեկ «Արսենալը», կամ էլ «Սպարտակը», «Կուբանը»: Իրականությանը ոչինչ մոտ չէ, սակայն ես չեմ պատրաստվում ամեն օր հերքում տալ»,- նշել է մասնագետը: