Կիևում՝ իր տան մոտ, սպանվել է հայտնի ուկրաինացի լրագրող, գրող Օլես Բուզինան, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

 

Բուզինայի սպանության փաստը հաստատել է Ուկրաինայի ՆԳՆ-ի խորհրդական Անտոն Գերաշչենկոն:

 

Գերաշչենկոյի խոսքով՝ կրակել են օտարերկրյա համարանիշներով մեքենայից:

 

Օլես Բուզինան հայտնի լրագրող, գրող և հաղորդավար էր: