Գերմանիայից ժամանած հարուստ կնոջը կողոպտել են Փարիզի Ռուասի - Շառլ դը Գոլ օդանավակայանից տանող ճանապարհին՝ նրանից գողանալով 5 միլիոն եվրոյի զարդեղեն: Ինչպես հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Եվրոպա-1» ռադիոկայանին, երբ ավտոմոբիլը, որտեղ գտնվում Էր կինը, Փարիզի մատույցներում հայտնվել Է խցանման մեջ, հանցագործները կոտրել են ապակին եւ նրա ձեռքից խլել պայուսակը: Ինչպես պարզվել Է, բացի փաստաթղթերից, դրանում եղել են Chanel-ի եւ Cartier-ի արտադրության ապարանջաններ, մատանիներ, ադամանադներով դրվագազարդված ժամացույցներ:
Քննիչների կարծիքով՝ չարագործները հարուստ ուղեւորուհուն փոխադրող ավտոմոբիլն ընտրել են ոչ պատահաբար: Ամենայն հավանականությամբ, նրանք կնոջը հետեւել են հենց օդանավակայանից: Սակայն առայժմ դժվար Է ասել, իմացել են արդյոք նրանք պայուսակի պարունակության մասին: Սակայն, ինչպես նշում են փորձագետները, հանցագործների համար հեշտ չի լինի իրացնել զարդերը, քանի որ խոսքը վերաբերում Է բացառիկ իրերի, որոնք ունեն իրենց նույնականացման համարը:
Ներկայում, ինչպես նշում Է ՏԱՍՍ-ը, ոստիկանությունը որոնում Է կողոպտիչներին, որոնք թաքնվել են պատահարի վայրից ոչ հեռու արվարձաններից մեկում: