Լիբիայի վարչապետ Աբդուլլահ ալ Սանին իր երկրում ներքին պատերազմի համար պատասխանատու է համարել Թուրքիային եւ մեղադրել Անկարային' ահաբեկիչներին աջակցելու մեջ:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Սոզչու» թերթը:

 

 

«Ցանկանում եմ շատ բացահայտ բան ասել. Թուրքիան' Քաթարի ֆինանսավորմամբ աջակցում է Լիբիայում ահաբեկչությանը: Որոշ երկրներ, այդ թվում' Թուրքիան գիշեր ցերեկ աշխատում են Լիբիայում արմատական իսլամիստներին իշխանության բերելու համար», -ասել է ալ Սանին:

 

 

Լիբիայի վարչապետը նշել է, որ իր ժողովուրդը մեծ ցավեր է կրում այդ երկրների կողմից աջակցվող ահաբեկչությունից: Աբդուլլահ ալ Սանին շեշտել է, որ Լիբիայի ժողովուրդը կտրականապես եւ երբեք չի ընդունելու արմատական ահաբեկիչների իշխանությունը:

 

 

Լիբիայի վարչապետը նաեւ հավելել է, որ որոշ արաբական երկրներ երկերեսանիություն են ցուցաբերում տարածաշրջանային հարցերում: