Հայաստանի գենետիկական քարտեզագրման արդյունքները ցույց են տվել, որ հայերի գենոֆոնդը էական արտաքին գենետիկական ազդեցության չի ենթարկվել' չնայած բազմաթիվ օտարածին ներխուժումների: Համաձայն նորագույն տվյալների, հայերի մոտ խառնակում գրեթե տ եղի չի ունեցել նախորդ 3000 տարիների ընթացքում:
Հայաստանի գենետիկական քարտեզագրման արդյունքներն առաջին անգամ կներկայացվեն ապրիլի 20-ին ՀՀ ԳԱԱ նախագահության նիստերի դահլիճում՝ «Պատմական Հայաստանի գենետիկական քարտեզագրումը» նախագծի շնորհանդեսի ժամանակ: Քարտեզը վերարտադրում է հայկական գենոֆոնդի հարուստ աշխարհագրական խճանկարը, որը ձևավորվել և հազարամյակների ընթացքում բարգավաճել է Հայկական լեռնաշխարհի տարածքում:
Զեկուցումով հանդես կգա ՀՀ ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի Էթնոգենոմիկայի լաբորատորիայի վարիչ, կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Լևոն Եպ իսկոպոսյանը: