Ինքնահռչակ Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարությունը (ԱԻՆ) հայտարարել Է, որ Դոնբասում մալայզիական Boeing 777-ի կործանման վայրից դուրս են բերվել շուրջ 2 տոննա մանր բեկորներ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՌԻԱ Նովոստիին:

 

Մալայզիական ավիաուղիների Boeing 777-ը, որը կատարում Էր Ամստերդամ-Քուալա-Լումպուր չվերթը, 2014 թվականի հուլիսի 17-ին աղետի Է ենթարկվել Ուկրաինայի հարավ-արեւելքում՝ Դոնեցկի մերձակայքում: Բոլոր 298 ուղեւորները եւ անձնակազմի անդամները զոհվել են: Ավելի վաղ Դոնբաս Էր ժամանել մալայզիական քրեագետների խումբը՝ հետազոտելու Boeing-ի կործանման վայրը:

 

«Թորեզ քաղաքի փրկարարների մասնակցությամբ «Բոինգ»-ի կործանման վայրից հավաքվել են ինքնաթիռի 45 պարկ բեկորներ… Յուրաքանչյուր պարկը կարող Է տեղավորել մինչեւ 50 կիլոգրամ բեռ, այսպիսով՝ հավաքած բեկորների մոտավոր զանգվածը կազմում Է շուրջ երկու տոննա»,-գրում Է Դոնեցկի նորությունների գործակալությունը՝ վկայակոչելով ԴԺՀ-ի ԱԻՆ-ի մամուլի ծառայությունը: