De Havilland Canada Dash 7-ի ինքնաթիռը, որում գտնվում Էր ԱՄՆ-ի նախկին նախագահ Բիլ Քլինթոնը, անհետաձգելի վայրԷջք Է կատարել Տանզանիայում: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ապրիլի 29-ին այս մասին հաղորդել Է CBS News-ը:

 

Անձնակազմը վայրԷջք Է կատարել երկրի մայրաքաղաք Դոդոմայի օդանավակայանում ինքնաթիռի տուրբապտուտակավոր չորս շարժիչներից մեկի անսարքության պատճառով: Միջադեպի հետեւանքով ոչ ոք չի տուժել:

 

Անսարքությունների վերացումից եւ լրալցավորումից հետո Քլինթոնի օդանավը մեկնել Է նախատեսված վայր՝ Տանզանիայի հյուսիսի Մանյարա լիճ:

 

ԱՄՆ-ի նախկին նախագահն Արեւելյան Աֆրիկայում ուղեւորության ընթացքում ծանոթանում Է այն նախագծերի իրացմանը, որոնք ֆինանսավորվում են Քլինթոնի հիմնադրամի կողմից եւ կոչված են օգնելու գյուղատնտեսությանը, առողջապահությանը, կրթությանը եւ վայրի բնության պահպանմանը: Դստեր՝ Չելսի Քլինթոնի հետ նաեւ ծրագրում Է այցելել Քենիա, Լիբերիա եւ Մարոկո: