Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն, ելույթ ունենալով Կարս քաղաքում անցկացվող հանրահավաքին, նշել է, որ պետք է Կովկասում խաղաղություն հաստատել: Այս մասին հայտնել է «Անադոլու» գործակալությունը:

 

«Մենք այստեղից՝ Կարսից, կոչ ենք անում Կովկասին լուծել հակամարտությունը, քննարկել պատմությունը: Եկեք խաղաղություն հաստատենք, ստեղծենք նոր Կովկաս: Բայց, մյուս կողմից, մենք կոչ ենք անում Հայաստանին դուրս գալ եղբայրական Ադրբեջանի օկուպացրած շրջաններից, որպեսզի դրանք վերադառնան իսկական տերերին»,- ասել է Դավութօղլուն:

 

Հիշեցնենք՝ 1993թ. Թուրքիան միակողմանի փակել է օդային և ցամաքային սահմանը Հայաստանի հետ: Միջազգային հանրության ճնշման ներքո օդային սահմանը վերաբացվել է 1995-ին, իսկ ցամաքային սահմանի վերաբացման և դիվանագիտական հարաբերություններ հաստատելու համար Թուրքիան առաջ էր քաշում մի շարք նախապայմաններ, որոնցից հիմնական են ԼՂ-ի վերահսկողության տակ գտնվող շրջաններն Ադրբեջանին վերադարձը ու Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումից հրաժարումը: 1991-ից ի վեր հարաբերությունների կարգավորման բազմաթիվ փորձեր են եղել, որոնք անհաջողությամբ են պսակվել Թուրքիայի որդեգրած դիրքորոշման պատճառով: