Թուրինի «Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ առաջին խաղում «Ռեալի» նկատմամբ 2:1 հաշվով հաղթանակը և նշել, որ իր թիմն արժանի էր դրան:
«Գոհ եմ այն բանից, թե ինչ արեցին իմ թիմի ֆուտբոլիստները: Նրանք արժանի էին այս հաղթանակին: Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ հասնելը հեշտ չէ, իսկ «Ռեալի» դեմ խաղալն ավելի բարդ է: Մենք իսկապես «Ռեալին» քիչ բան թույլ տվեցինք ստեղծել: Ցավալի է, որ Լյորենտեն չօգտագործեց իր պահը: Եթե ինձ նախօրոք ասեին, որ հաղթելու ենք «Ռեալին»՝ ես երջանիկ կլինեի: Այժմ մեկ շաբաթ ունենք Մադրիդում կայանալիք խաղին պատրաստվելու համար»,- մարզչի խոսքը մեջբերում է Sky Sport Italia-ն: