Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Ռոբերտ Արզումանյանն առաջիկայում կօրինականացնի իր հարաբերությունները: Այս մասին ֆուտբոլիստը հայտարարել է «Ամկարի» պաշտոնական կայքին տված հարցազրույցում:
«Այն ժամանակ ես այնտեղ մեկ օր եմ անցկացրել: Պերմն ինձ փոքրիկ, բայց հարմարավետ քաղաք թվաց, որը նման էր այն քաղաքներին, որտեղ ես ապրել ու խաղացել եմ նախկինում: Ես, սակայն, դեռ չեմ հասցրել այն գնահատել: Ազատ ժամանակ տանից հաճախ դուրս չեմ գալիս, միայն խանութ և սրճարան: Այստեղ մենակ եմ ապրում, իսկ քաղաքում միայնակ զբոսնելը մի փոքր ձանձրալի է: Սակայն ուղեկցորդուհի չեմ փնտրում. Երևանում ինձ սպասում է հարսնացուս, և մենք մտադիր ենք առաջիկա միջմրցաշրջանում օրինականացնել մեր հարաբերությունները»,- նշել է հայ ֆուտբոլիստը: