ԱՄՆ-ում Amtrak ընկերությանը պատկանող գնացքը դուրս է եկել ռելսերից, փոխանցում է NBC Philadephia հեռուստաալիքը:

 

Կա առնվազն 5 զոհ, մոտ 50 մարդ վիրավորվել է:

 

Միջադեպը տեղի է ունեցել Ֆիլադելֆիայում:

 

ԶԼՄ-ների տվյալներով' 8-10 վագոններ դուրս են եկել ռելսերից: Գնացքը շարժվում էր Վաշինգտոնից Նյու Յորք:

 

Իշխանությունների տվյալներով' գնացքում եղել է մոտ 240 մարդ: Փրկարարները, հրշեջները և ոստիկաններն աշխատում են վթարի վայրում' օգնելով ուղևորներին դուրս գալ վագոններից:

 

Ականատեսները հայտնում են, որ վթարից առաջ ուղևորներն առաջին վագոններում ուժեղ տատանում են զգացել: Վթարի հանգամանքները պարզվում են: